Ալլա Ջիոևայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 14:43

Հարավային Օսիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության  առաջնորդ Ալլա Ջիոևային նկատմամբ: Նա մեղադրվում է   2011-ին երկրում իշխանության բռնագրավման, մասնավորապես` կառավարական շենքերի համալիրի գրավումը  նախապատրաստելու մեջ:

Ներկայումս Ջիոևան գտնվում է հիվանդանոցում` կաթվածով, որտեղ հայտնվել է   ուժային կառույցների կողմից իր շտաբի վրա փետրվարի 9-ի  հարձակումից հետո: Նրա վիճակը  ծանր է գնահատվում:

Ավելի վաղ հայտնում էին, որ հատուկ ստորաբաժանումները նրա տան վրա են հարձակվել այն բանից հետո, երբ Ջիոևան հրաժարվեց ներկայանալ  դատախազություն` հարցաքննության: Նա պետք է ցուցմունք տար ԿԸՀ-ի շենքի գրավման  փորձի գործով որպես վկա: Ջիոևայի շտաբի գրավումից հետո նրա  կողմնակիցները հայտարարել են, որ մի քանի մարդ ծեծվել է, իսկ Ջիհոան գլխին հարված է ստացել:

Հարավային Օսիայի ՆԳՆ-ում այդ լուրը կտրականապես հերքում են:

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply