Լարսի ճանապարհը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 14:43

Փետրվարի 10-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի(Պոստա)- Կոբի հատվածում առկա է բուքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի (Պոստա) հատվածում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների,
կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Կոբի-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների,
կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:
Ստեփանծմինդա -Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 

 

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply