Քարվաճառ-Վարդենիս ավտո­ճա­նա­պարհին 20 մեքենա էր մնացել ձնաբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 10, 2012 12:40

Փետրվարի 9-ին` ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում  ավ­տո­­մե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

«ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Ձնակույտից դուրս են բերվել նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտո­ճա­նա­պար­հի 10-րդ կմ-ում  ձնակույտի մեջ հայտնված Լ.Մարգարյանին պատկանող «Մեր­սե­դես» մակնիշի 65 OՏ 618 պետհամարանիշի և տարբեր ճանապարհահատվածնեում`մի քանի այլ ավտոմեքենաներ:

Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտո­ճա­նա­պարհի «Արթուրի Ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ են մնացել մոտ 20 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած  հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

 

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply