Կան նաև կորուստներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 10, 2012 12:42
Մարտի 8-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայստանի ազատ ոճի ըմբիշներից սպասելիքները մեծ են: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի վկայությամբ մերոնք առջիկա ստուգատեսի նախապատրաստությունը սկսելու են փետրվարի 20-ին: Կան նաև կորուստներ: Վնասվածքի պատճառով չեն մասնակցի հավաքականի առաջատարներ՝ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը և 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը:
Հայաստանի ըմբիշները պետք Է մասնակցեն նաև ապրիլ-մայիս ամիսներին Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում կայանալիք 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանշային 3 մրցաշարերի:
Առայմ օլիմպիական ուղեգրեր նվաճել են Հայաստանի 2 ըմբիշներ՝ 55 կգ քաշային ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը և 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:






Facebook
Tweet This
Email This Post
