Շախմատի կանանց «Գրան պրի»` Ջերմուկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 26, 2009 12:33

Շախմատի միջազգային ֆեդերացիան որոշել է 2010-ին կանանց  շախմատի «Գրան պրի» մրցաշարերից մեկն անցկացնել Հայաստանում: Մտորելու առիթ է տալիս հանգամանքը, որ այն նախատեսվում է կազմակերպել Ջերմուկում:

Վերջերս առողջարանային այս քաղաքում անցկացված շախմատի տղամարդկանց «Գրան պրի» մրցաշարից հայ շախմատասեր հասարակությունը դժգոհ էր մնացել, քանի որ աշխարհի ուժեղագույն շախմատիստների «ճակատամարտերին» անմիջականորեն ականատես լինելու հնարավորություն չէր ունեցել:

Եվ ահա, այժմ էլ նույն վայրում, նույն ձևով նախատեսվում է անցկացնել շախմատի ևս մեկ ներկայացուցչական ստուգատես: Շախմատի կանանց «Գրան պրին» Ջերմուկում մեկնարկելու է հունիսի 23-ին և ավարտվելու է հուլիսի 6-ին:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply