«Աշ-Շաբաբը» պաշտոնապես միավորվել է «Ալ- Քաիդայի» հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 11:11

Իսլամական արմատական  «Աշ-Շաբաբ» խմբավորումը (Սոմալի) պաշտոնապես միավորվել է «Ալ-Քաիդայի» հետ, հայտնել է  «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին:

Նա կարծում է, որ «Աշ-Շաբաբի» անդամները  կօգնեն «Ալ-Քաիդային» հասնելու Ջիհադի գլխավոր նպատակին` հաղթել սիոնիստ-խաչակիրներին:

«Աշ-Շաբաբը» գոյություն ունի շուրջ 20 տարի: Խմբավորումը հզորացել է այն բանից հետո, երբ երկրում  կենտրոնացված ղեկավարումը վերացավ: Իրավապահ ուժերը չեն կարողանում պաշտպանել տեղի բնակչությանը ահաբեկիչներից, որոնք ներկայումս հսկում են Սոմալիի բոլոր կենտրոնական շրջանները:

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply