Հունաստանում 48-ժամյա համընդհանուր գործադուլ է` ի նշան բողոքի կոշտ տնտեսության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 10:59

Հունաստանի մասնավոր և պետական հատվածների արհմիությունները ուրբաթ և շաբաթ 48-ժամյա գործադուլ են անում`   ի նշան բողոքի «կոշտ տնտեսության նոր միջոցների դեմ», որոնք նախատեսվում են ԵՄ-ի ու ԱՄՀ-ի 130 մլրդ եվրոյի  աջակցության երկրորդ փաթեթով:

Հայտարարվել է, որ  Աթենքում երկու օրով դադարեցվելու է ողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը: Չի աշխատի նաև մետրոն,  իսկ Աթենքի ու Պիրեյ նավահանգստի  վերգետնյա մետրոյի ճյուղը  կաշխատի միայն ժամը  10-17:00-ը:

2 օրով կընդհատվեն ծովային ու երկաթուղային հաղորդակցությունները, իսկ օդանավակայանները կաշխատեն սովորական ռեժիմով, քանի որ ավիադիսպետչերները մտադիր չեն մասնակցել գործադուլներին: Այդ ընթացքում ցույցեր կլինեն, իսկ գլխավոր միտինգը տեղի կունենա Սինտագմա հրապարակում,  խորհրդարանի պատերի մոտ:

Արհմիությունները բողոքում են մասնավոր հատվածում  աշխատավարձի, թոշակների կրճատման  ու պետաշխատողների ազատման դեմ, ինչը նախատեսվում է Հունաստանի կառավարության ու միջազգային վարկատուների «եռյակի»` ԵՄ-ի, ԱՄՀ-ի ու ԵԿԲ-ի միջև պայմանավորվածությամբ` 130 մլրդ եվրո վարկ հատկացնելու պայմանագրի կնքման համար:

Առանց նոր վարկերի  Հունաստանը տվյալ համաձայնության շրջանակներում չի կարող  մարտի 20-ին մարել 14,5 մլրդ եվրոյի պարտատոմսերը, ինչը երկրին սպառնում է անվերահսկելի դեֆոլտով:

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply