Բլոգերին բռնել են Թվիթերում թողած մեկնաբանության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 10:20

Մալազիայի ոստիկանությունը բռնել է սաուդյան լրագրողին, որն իր բլոգում Մուհամեդ մարգարեի մասին անդուր մեկնաբանություններ էր արել:

Խամզա Կաշգարիին բռնել էին Մալազիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Նա փախել էր Սաուդյան Արաբիայից, երբ Թվիթերում թողած մեկնաբանությունն իսկական վրդովմունքի ալիք բարձրացրեց:

23-ամյա Կաշգարին իր բլոգում Մուհամեդ մարգարեի ծծնդյան օրը մեկնաբանություն էր արել, որը նաև այլ սոցցանցերում էր վրդովմունքի պատճառ դարձել: Դրանից հետո մեկնաբանությունը հանվել էր: Ճիշտ է, նա իր խոսքերի համար ներողություն  խնդրեց, սակայն դա իրավիճակը չփոխեց: Որոշ իսլամական հոգևորականներ առաջարկեցին նրան դատել ու պատժել, ոմանք նույնիսկ մահապատժի կողմնակից էին: Մարգարեի հասցեին վիրավորանքը Սաուդյան Արաբիայում հայհոյանք ու զազրախոսություն են որակվում: Կաշգարին ներկայումս Սաուդյան Արաբիայի պահանջով և ինտերպոլի օգնությամբ ձերբակալվել է:

 

 

Դիտվել է 3350 անգամ:
Print Friendly

Leave a Reply