Արքայազն Հարրին թալիբների թիրախ է դարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2012 10:02
Շուտով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 27-ամյա թոռը կուղևորվի Աֆղանստան` 4-ամսյա բանակային գործուղման:
«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զիբուլա Մոջահեդը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ թալիբներն իրենց ուժերը օգտագործում են նրան վերացնելու կամ էլ բռնելու համար: «Արքայազնը պետք է իր դիրքը օգտագործի, որ օգնի մարդկանց, ոչ թե սպանի նրանց», – ասել է Մոջահեդը:
Օրերս արքայազն Հարրին որակավորվել է որպես «Ապաչ» ուղղաթիռի օդաչու: Նա գործուղվելու է Քեմփ Բեսթիոն` Աֆղանստանի Հիմենդում գտնվող բրիտանական ռազմաբազա, որտեղ կատարելու է երկրորդ` հրաձիգ- օդաչուի պարտականությունները:






Facebook
Tweet This
Email This Post
