ԱՄՆ-ում առաջին անգամ 30 տարվա ընթացքում կկառուցեն ատոմային նոր ռեակտորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 9:18

Ամերիկյան Ջորջիա նահանգում գործող «Վոհել»  ԱԷԿ-ում  2 նոր  ռեակտոր կկառուցեն: Ներկայումս ԱՄՆ-ում 104 ատոմային ռեակտոր կա, որոնք արտադրում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի քանակի 20%-ը:

30 տարվա ընդմիջման պատճառը 1979-ին Փենսիլվանիայի  Թրի-Մայլ-Այլենդի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարն էր. այն ժամանակ ռեակտորի ակտիվ գոտու լուրջ վնասման պատճառով տարհանվեց 140 հազար մարդ: Հետևանքները վերացնելու համար ավելի քան 15 տարի պահանջվեց, ինչը ԱՄՆ-ի վրա գրեթե մլրդ դոլար նստեց: Մինչ չեռնոբիլյան վթարը, Թրի-Մայլ-Այլենդի ԱԷԿ-ում կատարվածը համարվում էր  համաշխարհային միջուկային էներգետիկայի պատմության ամենախոշոր վթարը:

Կայանի օպերատորը`  Southern Co-ն,  նոր ռեակտորների   շինարարության վրա կծախսի 14 մլրդ դոլար: Ռեակտորները կգործարկվեն 2016-2017-ին:

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply