Լպրծուն եկվորներն ուտում են ամերիկացիների տները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 8:53

Ֆլորիդայում աֆրիկյան խխունջների գրոհ է սկսվել: Մասնագետներն արդեն որսացել են ափի մեծություն ունեցող  35 հազար առանձնյակ: Խխունջներն ուտում են պատերի ծեփը: Ամերիկայի ամենահարավային նահանգը հայտնվել է կակղամորթների  հարձակման գոտում: Այս կենդանատեսակը բնակվում է Աֆրիկայում, սակայն ինչպես է այն  հայտնվել Ամերիկայում` մասնագետների համար դեռևս հանելուկ է:

Դրանց հիմնականում գտնում են պատերի վրա` նրանց «քիմքին»  հաճո է  պատի ծեփի համը, քանի որ կավիճն անհրաժեշտ է իրենց խեցու համար: Իսկ խխունջներին ուտել չի հաջողվի, քանի որ նրանց լորձը ուղեղի թաղանթի բորբոքում է առաջացնում: Այնպես որ, որոշված է` աֆրիկյան խխունջներն իրենց կյանքը կավարտեն փորձասենյակում:

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply