Շվարցնեգերն ու Ստալոնեն միասին միաժամանակ հայտնվել են հիվանդանոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 8:28

Երկու մրցակից լեգենդար դերասանները ստիպված բուժօգնության են դիմել նկարահանման ժամանակ ստացած վնասվածքների պատճառով:

Նրանք անսպասելիորեն հայտնվել են  հիվանդասենյակում` հարևանների կարգավիճակում:

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետն իր վաղեմի մրցակցի հետ լուսանկարն ինքն է տեղադրել համացանցում. «Բոլոր հնարքներից ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, որ ես ապրել եմ «Անսանձները-2»  և «Վերջին մարտը» ֆիլմերի նկարահանման ժամանակ, ստիպված եմ ուսս կարգի բերել: Տեսեք, թե  ով է լրիվ պատահաբար հայտնվել բուժվողների հերթում»,- գրել է «տերմինատորը» Ստալոնեի մասին:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply