Մադոննայի երկրպագուները խնդրել են Նաթանյահուին հետաձգել Իրանի վրա հարձակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 8:12

Մադոննայի իսրայելական երկրպագուները Facebook –ում խումբ են ստեղծել  երկրի վարչապետ Բինյամին Նաթանյահուին հորդորելու համար, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը չսկսի մինչև Թել-Ավիվում ելույթ չունենա երգչուհին: Այդ մասին հաղորդում է “Հարեցը”:

Երգչուհու երկրպագուները վախենում են, որ պատերազմը սկսելու դեպքում Մադոննան կարող է չեղյալ հայտարարել  մայիսի    29-ին նախատեսված համերգը`քաղաքական նկատառումներից ելնելով:

Վերջին ամիսներին Իրանի միջուկային ծրագրի զարգացման  մասին համաշխարհային ԶԼՄ-ներով  տարածած  տեղեկատվություններում, հիմնված բարձրաստիճան դեմքերի հայտարարությունների վրա, պարբերաբար հայտնվում է տեղեկություններ, թե Իսրայելը ծրագրում է հարվածել իրանյան միջուկային օբյեկտներին :

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հաղորդել էր, որ մեծ է հավանականությունը, որ Իսրայելը մինչև այս տարվա գարնան վերջը  կհարձակվի:  ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման իր հերթին կասկած հայտնեց  ,թե որոշումը արդեն ընդունված է և հայտարարեց, որ  կձգտի իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը:

Վերջին մի քանի տարում երաժշտության հայտնի աստղերը բազմաթիվ անգամ  չեղյալ են հայտարարել իրենց համերգները Իսրայելում տարածաշրջանի ռազմական հակամարտության պատճառով: Ամենա հայտնի դեպքը Depeche Mode-ի համերգն էր  2006 թ.` Իսրայելի զորքի Լիբանան ներխուժելու պատճառով, ինչպես նաև Red Hot Chili Peppers հրաժարվելը Իսրայելում ելույթից 2001 թ.” երկրորդ ինտիֆադայի” իրադարձությունների ժամանակ:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply