Գրոսմայստերներ Հակոբյանը և Մելքումյանը վստահորեն հաղթեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2012 21:35

Մոսկվայում անցկացվող շախմատի «Աերոֆլոտ» փառատոնի A մրցաշարի  3-րդ տուրում վստահ խաղացին մեր  առաջատարները: Վլադիմիր Հակոբյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 41-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինին: Իսկ ահա, Հրանտ Մլքումյանը սևերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սանթոշ Գուժրաթհի Վիդիթին: Մրցակիցները կատարեցին 48 քայլ:

Մեր երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply