Իսրայելի ԶԼՄ-ները հայտնաբերել են,թե սիրիական ընդդիմությունը օգնություն որտեղից են ստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 21:23

Սիրիական գրոհայինները , ովքեր պայքարում են կառավարական զորքերի դեմ , օգնությունը դրսից են ստանում : Սիրիայի նախագահ Բաշար Ասադի  խոսքերը հաստատում են իսրայելական ԶԼՄ-ները, մասնավորապես “Դեբկա- Ֆայլ”  պորտալը:

 

Թղթակիցների  տվյալների համաձայն ընդդիմությանը սատարում են Մեծ Բրիտանիան և Կատարը:  Իրենք օտարերկրյա զինվորականները չեն մասնակցում ռազմական գործողություններին: Բայց մատակարարում են ծայրահեղականներին զենքով, զինամթերքով և սովորեցնում են մարտավարության: Նաև մատակարարում են ռազմական բեռներ  Թուրքիայից , այդպես են հաղորդում ԶԼՄ-ները

 

Ռուսական ԱԳՆ-ն արդեն այդ տեղեկատվությանը արձագանքել է: Գերատեսչությունում դա անվանել են “տագնապալի փաստ”, ի դեպ նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր  Լուկաշևիչը նշել է, որ այդպիսի տվյալների իսկությունը պետք է ճշտել: Ի դեպ ԱՄՆ-ում ծրագրում են ստեղծել նոր կոալիցիա, որը կզբաղվի սիրիական ճգնաժամի  կարգավորմամբ: Ռուսաստանը և Չինաստանը ամենայն հավանականությամբ այնտեղ չեն ընդգրկվի, այն բանից հետո, երբ Մոսկվան ու Պեկինը արգելափակեցին ՄԱԿ-ի որոշումը:

Այնուամենայնիվ ,ինչպես հաղորդում է  “Սի-էն-էն”-ը, Վաշինգտոնը արդեն լրջորեն ուսումնասիրում է Սիրիայի ռազմական պոտենցիալը`զինված հակամարտության դեպքում:  .

 

Իսկ փետրվարի  7 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և  Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը այցելեցին Դամասկոս , որտեղ բանակցություններ վարեցին նախագահ Ասադի և սիրիական ղեկավարության մյուս անդամների հետ : Սիրիական մայրաքաղաքում  միարժեք հայտարարվեց, որ Մոսկվան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, բայց միևնույն ժամանակ անընդունելի են համարում արյունահեղությունը:  Նախօրեին այդ այցի արդյունքները քննարկեցին . հեռախոսազրույցով Դմիտրի  Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Զրույցը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ էր:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply