Երևանի քաղաքապետ Տարոն Մարգրայնը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 20:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգրայնը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապացությամբ` Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել  հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել. “Համոզված եմ , որ Ձեր և Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի”,– ասել է քաղաքապետը: Դեսպան Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով, առանձնացնելով  իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում: Ի պատասխան`   քաղաքապետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է  Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները. “Վստահ եմ , որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը”,– նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր:  Դեսպան Լիչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ավանդը բերելու Երևանի և բրիտանական քաղաքների միջև կապերի հաստատմանը. “Ուրախ եմ, որ մեր տեսակետներն այս առումով համընկնում են և համոզված եմ, որ արդեն շուտով տեսանելի արդյունք կունենանք”,– նշել է դեսպանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply