Մահացել է աշխարհահռչակ դաշնակահարուհի Ալիսիա դե Լարրոչան

Օրվա լուր | | September 26, 2009 13:51

87 տարեկան հասակում Բարսելոնայի հիվանդանոցում մահացել է աշխարհահռչակ իսպանացի դաշնակահարուհի  Ալիսիա դե Լարրոչան:

Լարրոչան սկսել է հյուրախաղերով շրջել ողջ աշխարհում 1947-ից սկսած:

Երաժշտաքննատատները նշում էին, որ  Մոցարտի, Բեթհովենի, Շումանի և Ռախմանինովի ստեղծագործությունների` Լարրոչայի կատարումները  անկրկնելի են:  Սակայն մասնագետները բացառիկ են համարում  հատկապես նրա`  լատինաամերիկյան կոմպոզիտորների` Մանուել դե Ֆալլայի, Իսահակ Ալբենիսի, Էնրիկե Գրանդոսի ստեղծագործությունների կատարումները:

Դե Լարրոչան 4 անգամ արժանացել է երաժշտական Գրեմմի մրցանակի:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply