Քննիչը Հարթունյանների գործով կայացրել է հերթական ապօրինի որոշումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 9, 2012 17:08

2012 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանի պատկանող  “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք  դնելու որոշում` արգելելով հաշիվներից  գումարի կանխկիացումը, կանխիկ կամ փոխանցմամբ  ելքագրումը:

Հիշեցնենք սակայն, որ մի քանի օր առաջ  ՀՀ վարչական դատարանի որոշմամբ  վերացվել էր  հարկային մարմինների միջնորդությամբ ընկերության հաշվեհամարների վրա դրված արգելանքը:

Մինչդեռ  քննիչ Ռ. Մկրտչյանը  ընկերության հաշիվների վրա հերթական ապօրինի արգելանք է դնում` ցանկանալով, որ  “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերությունն իր գործունեությունը  դադարեցնի:

Սա նշանակում է, որ կիրառված արգելանքները չեն բխում օրենքի պահանջներից եւ չեն ծառայում օրենքով հետապնդող նպատակի:

Ռ. Մկրտչյանը չէր կարող միանձնյա որոշումներ կայացնել, նա ընդամենը պատվեր է կատարում, որի  նպատակը  Նարեկին նշված հանցագործությունների մեջ մեղադրելն է եւ վախեցնելու միջոցով ստիպելը, որ Նարեկն ու նրա եղբայր Սարո Հարթունյանը  գործարքի գնան:

Հետեւաբար քննիչի կողմից կայացված 2012 թվականի հունվարի 30-ի որոշումն ապօրինի է եւ խախտում է  ընկերության ՀՀ Սահմանադրությամբ  եւ օրենքներով սահմանված ու երաշխավորված իրավունքները:

Ավելի ուշ կներկայացնենք նոր  մանրամասներ:

Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյան

 

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply