ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն Վրաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 16:55


Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական  կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը:

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply