Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը` աշխարհի փոխչեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 26, 2009 14:58
Դանիական Հերնինգ քաղաքում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալը նվաճեցին. արծաթե մեդալակաիր դարձավ 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,Եվրոպայի չեմպիոն Ամոյանը վերելքով անցկացնելով, նախնական փուլերի գոտեմարտերը, հասավ մինչև եզրափակիչ:
Երկրորդ հանդիպումում նա առավելության հասավ ադրբեջանցի Ռովշան Բայրամովի նկատմամբ, որին նախկինում միայն մեկ անգամ էր կարողացել հաղթել և քանիցս պարտվել էր:
Սակայն վճռական գետեմարտում Ամոյանը 0:5, 0:1 հաշիվներով զիջեց իրանցի աշխարհի բազմակի չեմպիոն Ռեհանպուր Սորյանին:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ քաշայինների պայքարում անհաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Կարինե Շադոյանը: Կիսլավոդսկում բնակվող այս մարզուհին ինքնույն էր նախապատրաստվել ստուգատեսին և մրցավայր էր գործուղվել հովանավորների միջոցներով: Շադոյանը, պարտություն կրելով, դուրս մնաց պայքարից:






Facebook
Tweet This
Email This Post
