Թեհրանում տեղի ունեցավ Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 16:52

Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ  Իրանի ամենամյա  «Տարվա գիրք»  29-րդ  և  միջազգային 19-րդ  մրցանակաբաշխության  ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,  ԻԻՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր և լրագրողներ:

 

Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք:

 

Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ դարձան 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա  /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան,  Հայաստան /2 մրցանակ/, Ֆրանսիա, Թուրքիա,  Ավստրիա,  Պակիստան, 12  ներկայացուցիչներ, այդ  թվում`  իրանագիտության ոլորտի ուսումնասիրությունների բաժնում առաջին անգամ «Տարվա գիրք» մրցանակին արժանացան Հայաստանի ներկայացուցիչներ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսերենով հեղինակած «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» և արևելագետ Գևորգ  Ասատրյանի «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» հայերեն թարգմանված գրքերը:

 

Միջոցառմանը ելույթներ ունեցավ և մրցանակակիրներին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

 

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply