Խորհրդարանի հյուրերն ապագա մանկավարժներն էին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 16:42

ՀՀ ԱԺ ՙԲաց դաս՚ ծրագրի շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դասախոսներ, որոնք ծանոթացան խորհրդարանի աշխատանքներին, մասնակցեցին ԱԺ նիստին, որից հետո  հանդիպում ունեցան ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ: Ողջունելով հարազատ բուհի ուսանողներին,   պարոն Շարմազանովը պատանիներին և աղջիկներին կոչ արեց ազատ երկխոսության, ներկայացրեց խորհրդարանական աշխատանքների առանձնահատկությունները:Ապագա  լրագրողներին, պատմաբաններին, սոցիոլոգներին , այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես  հետաքրքրում էին արտաքին, մասնավորապես`  տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, մշակութային, հոքևոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը,  ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և այլ հարցեր: ԱԺ նախագահի տեղակալը հանգամանալի պատասխանեց բարձրացված հարցերին,   ներկայացրեց իր տեսակետները:    Հանդիպումն ավարտվեց  խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply