Թարգմանիչը կաթված է ստացել Լիբիայի առաջնորդի ելույթի ժամանակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2009 13:47
Մուհամմար Կադդաֆին ելույթի ժամանակ
Լիբիայի առաջնորդ Մուհամմար Կադդաֆիի անձնական թարգմանիչը սրտի կաթված է ստացել առաջնորդի` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ: Թարգմանիչը, որ համաժամանակյա թարգմանություն էր իրականացնում 75 րոպե շարունակ, արաբերենով բացականչել է.«Էլ չեմ դիմանում» և վայր է ընկել: Կադդաֆիի ելույթի վերջին 20 րոպեները թարգմանել է ՄԱԿ-ի արաբական բաժնի ղեկավար Ռաշեյ Աջալյակին:
Նախնական տվյալներով` թարգմանչի կաթվածի պատճառ է գերհոգնածությունը:
Որպես կանոն, օտարերկրյա առաջնորդները օգտվում են ՄԱԿ-ի թարգմանիչների ծառայություններից: Սակայն Կադդաֆին նախընտրել էր իր անձնական թարգմանչին` պատճառաբանելով, որ ինքը առանձնահատուկ լիբիական առոգանություն ունի:
Պատահարին ականատես թարգմանիչներից մեկը նշել է, որ լիբիական առաջնորդի խոսքը այնքան էլ հստակ չէ. «Նա ոչ միայն ոչ տրամաբանական մտքեր է արտահայտում, այլև տարօրինակ է խոսում»:
Ֆրանս Պրես գործակալությունը հաղորդում է, որ սովորաբար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցողներին խնդրում են սահմանափակվել 15 րոպեով:






Facebook
Tweet This
Email This Post
