Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի տնօրենի տեղակալը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 9, 2012 16:27

 

Փետրվարի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կաշառք ստանալու
համար բռնել ու բերման են ենթարկել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս»
քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,
արդարադատության մայոր Նարեկ Հարությունյանին:
Հարությունյանը դատապարտյալներից մեկին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»
ՔԿՀ տեղափոխելու համար նրա հարազատներից պահանջել ու ստացել էր 4 հազար դոլար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`
հետագա ընթացքը որոշելու:

 

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply