Սիրիայում 49 թուրք լրտեսներ են ձերբակալվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 9, 2012 16:15
Սիրիայում գործունեություն ծավալող 49 թուրք լրտեսներ են ձերբակալել, որից հետո Թուրքիան նրանց ազատ արձակելու համար Սիրիայի հետ բանակցություններ է վարում։
Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանյան L’Orient Le Jour թերթը։ Նշվում է, որ Սիրիան թուրք լրտես-սպաներին ազատ արձակելու համար Թուրքիային 3 պայման է առաջադրել. Թուրքիան պետք է հանձնի Թուրքիայում գտնվող ազատ սիրիական բանակի անդամներին, վերջ դնի նրանց հարձակումներին Թուրքիայի տարածքից եւ չզբաղվի նրանց ռազմական կրթությամբ։
Հրապարակման մեջ նշվում է, թե Սիրիան ցանկություն է հայտնել, որ իրանական կողմը եւս ներկա լինի Թուրքիայի հետ ընթացքող բանակցություններին։






Facebook
Tweet This
Email This Post
