7 կիլոգրամանոց հսկա է ծնվել Չինաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 15:18

Չինաստանի Հենան գավառում լույս աշխարհ եկած տղան, որի անունը Չուն Չուն է, ամենածանրաքաշ երեխան է իր երկրում:

Նրա քաշը ծնվելուց  ավելի քան  7 կգ էր: Երջանիկ ծնողները խոստովանել են, որ նման արդյունք չէին սպասում: Ընտանիքի հայրն ասել է, որ կինը ոչնչով չի տարբերվել սովորական հղի կանանցից:

Ի դեպ, Չունը լույս աշխարհ է եկել ըստ չինական օրացույցի` Վիշապի տարվա գարնան առաջին օրը:

Չինաստանում ավելի վաղ եղել են հսկա երեխաների ծնունդներ (6,9կգ):

Աշխարհում ամենածանրքաշային նորածինը 1879-ին  ԱՄՆ-ի Օհայո նահանգում ծնված 10,8 կգ քաշով հսկան է եղել, որը լույս աշխարհ գալուց մի քանի ժամ հետո մահացել է:

 

 

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply