Հերմինե Նաղդալյանն ու Արա Բաբլոյանը պնդում են, որ միայն իրենց փոխարեն են քվեարկել,տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2012 15:07

«Ես երբևէ ուրիշի փոխարեն չեմ քվեարկել»,-մեկնաբանելով լրագրողների հարցն` այսօր օրինագծերի քվեարկության ժամանակ այլ պատգամավորների փոխարեն քվեարկելու վերաբերյալ, ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով, ինքը նստած է եղել Դավիթ Հարությունյանի կողքին, քանի որ նրա հետ քննարկելու հարց է ունեցել և քվեարկության ժամանակ ձեռքը երկարացրել է, որպեսզի իր կոճակին սեղմի: Նա պնդում է, որ լրագրողները տեսել են իր երկարացրած ձեռքը` չնկատելով, որ ինքը մի աթոռ այն կողմ նստած է իր կոճակը սեղմել:

Պատգամավոր Արա Բաբլոյանն էլ հերքեց ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը` հորդորելով ուշադիր նայել տեսագրություններին:
Իսկ ընդհանրապես, խորհուրդ տվեց իր հետ ավելի շատ բժշկությունից խոսել:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քվեարկությունների ժամանակ մի քանի հեռուստաընկերությունների, ինչպես նաև Ազգային ժողովի տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես են որոշ պատգամավորներ  (այդ թվում նաև Հերմինե Նաղդալյանն ու Արա Բաբլոյանը) քվեարկում իրենց գործընկերների փոխարեն:

Ահա տեսանյութը, որտեղ արձանագրված է, թե ինչպես են պատգամավորները քվեարկում գործընկերների փոխարեն:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply