Գիտնականները պարզել են զեբրերի սեւ եւ սպիտակ գծերի անհրաժեշտության գաղտնիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 14:58

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչի համար են իրականում անհրաժեշտ զեբրին հատկանշական սեւ եւ սպիտակ գծերը մարմնի վրա: Պարզվել է, որ սեւ-սպիտակ գծային շերտերը ամենաքիչն են գրավում ճանճերին եւ միջատներին: Որպեսզի ապացուցեն այս հիպոթեզը, գիտնականները փորձարկումներ են կատարել 3 սովորական ձիերի վրա: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Journal of Experimental Biology-ն: Առաջին ձիուն ներկել են սեւ գույնով, երկրորդին` սպիտակ, իսկ երրորդին` ներկել են զեբրի պես: Բոլորին ծածկել են հատուկ սոսնձային հեղուկով, իսկ որոշ ժամանակ անց մաքրել են սոսնձին կպած ճանճերի քանակը: Արդյունքում ամենաքիչ քանակով միջատ հայտնաբերել են սեւ-սպիտակ ներկված ձիու վրա: Գիտնականները կարծում են, որ զեբրերին հատկանշական գծավոր գույները համարվում են նրանց պաշտպանության ձեւերից մեկը:

Իսկ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ գիշատիչներին դրանք ընդհանրապես չեն վախեցնում եւ վանում, հակառակը, գիշերները դրանք թշնամիների համար հանդիսանում են ուղեցույց:

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply