Հարուստ ավար` Իրանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2012 14:58

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը hարուստ ավարի է տիրացել Իրանի Մաշադ քաղաքում «Արևածագի 10 օրը» փառատոնի ծրագրով կայացած աթլետիկայի  միջազգային մրցաշարում: Ուժերն են չափել 10 երկրների 15 թիմեր: Կանանց մրցումներում Հայաստանի ընտրանին գրավել է 2-րդ տեղը: Հաղթող են ճանաչվել Գայանե Բուլղադարյանը (800 մ վազք), Հայկանուշ Բեգլարյանը (եռացատկ), Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ): Այս մարզուհիները երկրորդ մրցանանակակիր են դարձել համապատասխանաբար 400 մ վազքում, հեռացատկում և եռացատկում: Մերոնք  արծաթե մեդալ են նվաճել նաև կանանց 4×400 մ փոխանցավազքում: Տղամարդկանց մրցումներում աչքի է ընկել հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, որը դարձել է 2-րդ մրցանանակակիր:

Մարտի 9-11-ին Ստամբուլում կայանալիք մարզասրահների աշխարհի առաջնությունում  Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ամալյա Շառոյանը և Աշոտ Հայրապետյանը: Նրանք հանդես կգան 400 մ և 800 մ վազքում:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply