Խորհրդարանում երկգլխանի՞, թե՞ զրոգլխանի պատգամավորներ (տեսանյութ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2012 14:25

Այսօր Ազգային ժողովում օրինագծերի քվերկության ժամանակ զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Քանի որ ակնհայտ էր, որ խորհրդարանում պատգամավորների թիվն այնքան քիչ է, որ քվորում չի կարող ապահովվել, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ԱԺ նախագահին առաջարկեց հաշվիչ հանձնաժողովի միջոցով հաշվել, թե քանի պատգամավոր է ներկա նիստին։

ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն էլ հայտարարեց, թե հաշվիչ հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ քվորումն ապահովված է: Սակայն քվերակության ժամանակ ՀՀԿ խմբակցության պատագամավորները սկսեցին քվեարկել բացակայող գործընկերների փոխարեն (ինչն ամրագրված է նաև ԱԺ տեսախցիկներով): Օրինակ, ուրիշների փոխարեն  քվեարկեցին Հերմինե Նաղդալյանը, Արեգ Ղուկասյանը, Արա Բաբլոյանը, Գագիկ Մելիքյանը և այլ պատգամավորներ:

Լարիսա Ալավերդյանը, չկարողանալով հանդուրժել իրողությունը, նկատեց. “Հետքրքրիր պահ է, երբ ցանկացած էթիկայի օրինագիծ զրոյացվում է: Ես պնդում եմ, որ այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ առաջարկությունը՝ դիմել հաշվիչ հանձնաժողովին, մերժվում է: Իմ աչքով տեսնում եմ՝ պարոն Ղուկասյանը քվեարկում է ևս մեկ հոգու համար”,-ասաց նա,-երբ տիկին Բախշյանն ասում է՝ գլուխներով են հաշվում, ոչ թե գլխաքանակ, որ վիրավորական լինի, այստեղ շատ դեմ են եղել, բայց ստացվում է՝ երկու գլխանի մարդ կա. եթե մեկ գլխով հոգին քվեարկում է երկու հոգու համար, դա ի՞նչ է նշանակում”:

ՀՀԿ խմբակցության անդամ Արեգ Ղուկասյանն էլ , հակադարձելով Լարիսա Ալավերդյանին, հայտարարեց. ” Չգիտեմ՝ գլուխներո՞վ են հաշվում մարդկանց, թե՞ չէ, ես համարում եմ, որ դահլիճում կան նաև զրո գլխանոց մարդիկ, ովքեր դահլիճում են, բայց չեն քվեարկում”:

 

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply