Ադրբեջանը բողոքի նոտա է հղել թուրք լրագրողների` ԼՂՀ այցի կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2009 12:21

Ադրբեջանի ԱԳՆն այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել` թուրքական NTV հեռուստատեսության լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ. հայտնել է «ԱզերիՊրես» գործակալությունը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հայտնել է, որ նոտայում ադրբեջանական կողմը անհանգստություն է հայտնել թուրքական հեռուստաալիքի լրագրողների` ԼՂ այցի առթիվ:

«Թուրք լրագրողների այդ արարքը խորը ցավի զգացողություն է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանական կողմը խնդրում է թուրքական կողմին հստակություն բերել իրավիճակին և համապատասխան միջոցներ ձեռնարկել հիշյալ գրանցումը չեղյալ հայտարարելու համար», –ասվում է Ադրբեջանի` Թուրքային հղած նոտայում:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply