Բռնել է գողին ու հանձնել ոստիկաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 12:32

Փետրվարի 8-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած տղամարդը հայտնել է, որ բռնել է իր վարձակալած տարածքից գողություն կատարած գողին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 27-ամյա մի երիտասարդ հյուրընկալվելով Մովսես Խորենացու փողոցի տներից մեկում բնակվող իր բարեկամին, այդ տանը գտնվող, վարձակալական հիմունքներով տրված աշխատասենյակից գողացել է «ԴՎԴ» ձայնարկիչ, բջջային հեռախոս և էլեկտրական սափրիչ:

Երիտասարդը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:


Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply