Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին, մեկ մարդ զոհվել է, 3-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 12:25
Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորուհին՝ 1956 թ. ծնված  Սուսաննա Նաջարյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply