Ուգանդայի բնակիչները պատրաստ են համասեռականներին մահապատժի ենթարկելու օրինագիծ ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 12:25

2009-ին Ուգանդայի խորհրդարանը  պատգամավոր Դևիդ Բահաթին առաջարկել է  օրենքի մի նախագիծ, որով նախատեսվում էր  համասեռականության համար մահապատժի ենթարկել:

Հիմա Ուգանդայում կրկին խոսում են դրա մասին: Երեք տարի առաջ այդ նախագիծն այդպես էլ օրենքի ուժ չստացավ` միջազգային հասարակայնության ճնշման պատճառով, որն  այդ օրենքը մարդու իրավունքների խախտում համարեց:

3 տարի անց նույն պատգամավորը կրկին  բարձրացրեց այդ հարցը:  Նա կարծում է, որ համասեռամոլությունը ընտանեկան արժեքներին  սպառնալիք է ու «ակնառու  սպառնալիք  երեխաների համար»:

Մեծ Բրիտանիան  սպառնացել է Ուգանդային զրկել   մարդասիրական օգնությունից, եթե նման օրենք ընդունվի: Սակայն հարցումը ցույց տվեց, որ օրինագծի միտքը աֆրիկյան այս երկրի բնակչության մեծամասնությունը հավանում է:

 

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply