Գողին ձերբակալել են գողությունից 5 տարի անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 9, 2012 12:19

Փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ Երևանի Բարբյուսի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 47-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ 2007 թ. վերջերին գտնվելով Դավիթաշեն թաղամասում բնակվող ծանոթի բնակարանում՝ այնտեղից գողություն է կատարել:
Տուժողից, որը նախկինում ոստիկանություն չէր դիմել, ոստիկաններն ընդունել են հաղորդում:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 729 անգամ: