Քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքը հավանության է արժանացել խորհրդի կողմից

Պաշտոնական, Օրվա լուր | | February 9, 2012 12:05

Երևանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ  Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին և գործունեության կանոնակարգմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  Երևանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի  ու կազմի հետ կապված խնդիրներ:  Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել  նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները  հավանության են  արժանացրել քաղաքաշինական խորհրդի  առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երևանի  քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով  նպաստելով հավասարակշռված և թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply