80-ամյա կնոջը փրկարարները օգնել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 9, 2012 11:45

Փետրվարի 8-ին` ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 13-րդ բնակարանում բնակիչն ընկել է և չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1932 թվականին ծնված Հռիփսիմե Մալխասյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply