Չորս հրդեհ հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 11:42

Փետրվարի 8-ին` ժամը`09.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի

Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Յունիբանկ»-ում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Սպասասրահում այրվել է տաքացուցիչ և վարագույր:

Նույն օրը`ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի

Գ.Արծրունու փողոցի թիվ 28 շենքի հարակից ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.52-ին, մարվել`12.15-ին:

Ավտոտնակում այրվել են աղբ և փայտի թափոններ:

Փետրվարի 9-ին`ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի

Նորապատ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.46-ին:

Ըստ նախնական տվյալների այվում է մոտ 1000 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 04.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի

Պողոսյան փողոցի թիվ 2 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.56-ին, մարվել`05.11-ին:

Ննջասենյակում այրվել է մահճակալ:

Տանտեր`1971 թվականին ծնված Լյուդվիգ Գյուլնազարյանը ծխահարվել է.

դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները

տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply