Վեց համակարգիչ` սյունեցի հարյուր աշակերտին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2012 10:53

«Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակը դպրոցները համակարգիչներով ապահովելն ու համակարգչային ուսումնական կենտրոններ ստեղծելն է, Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդհանուր առմամբ տեղադրվել է 1022 համակարգիչ` համապատասխան սարքավարումներով: Մարզպետարանի կրթության վարչությունից «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, որ մարզի մեկ դպրոցում ընդհանուր հաշվով կա 9 համակարգիչ, յուրաքանչյուր 100 աշակերտին բաժին է ընկնում 6 համակարգիչ: Այս ցուցանիշները համեմատաբար բարձր են հանրապետության միջին ցուցանիշերից: Մարզի 114 դպրոցներից 76-ն ապահովված են ինտերնետ կապով, 104-ում գործում են համակարգչային դասարաններ: Առաջիկայում խնդիրը դպրոցներում առկա համակարգիչների նորացումը կլինի: Հատկանշական է, որ հանրապետությունում մարզերից առաջինը Սյունիքում է ներդրվել հեռակառավարման (պիլոտային) ծրագրով ուսուցման մեթոդը, որը հնարավորություն է ընձեռել սյունեցի աշակերտներին  «կենդանի» ձեւով, անմիջականորեն մասնակցել մայրաքաղաքում անցկացվող դասապրոցեսներին:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply