Գեղարքունիքում հունվարին ծնունդների թիվը նվազել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 10:50

Գեղարքունիքի մարզում հունվարին ծնվել է 230 երեխա: Այս ցուցանիշը  նախորդ տարվա նույյն ժամանակահատվածի համեմատ  նվազել է  20-ով:

Ինչպես «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրին  մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից, Գավառի տարածաշրջանում ծնվել է 49 երեխա` նախորդ տարվա 46-ի դիմաց, Սեւանում` 30՝ նախորդ տարվա  38-ի դիմաց, Վարդենիսի տարածաշրջանում` 38՝ նախորդ տարվա  39-ի դիմաց, Ճամբարակում` 5՝ նախորդ տարվա  9-ի դիմաց:

Ծնունդների թվով մարզի առաջատար Մարտունու տարածաշրջանում ծնվել է 108 երեխա, որը 10-ով պակաս է 2011 թվականի հունվարի ցուցանիշից:

Նույն աղբյուրի հավաստմամբ` Գավառի տարածաշրջանում կեսարյան հատումով ծնվել է տասը, Սեւանում եւ Մարտունիում` վեցական երեխա, իսկ Ճամբարակի եւ Վարդենիսի տարածաշրջաններում կեսարյան միջամտությամբ ծնունդներ չեն գրանցվել:

 

Դիտվել է 670 անգամ:
Print Friendly

Leave a Reply