Սիրիայում մեկ օրում սպանվել է 117 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 9:05

Սիրիայում  բախումների ընթացքում մեկ օրում`  փետրվարի 8-ին,  սպանվել է առնվազն 117 մարդ:  «Ալ-Արաբիան»  հայտնում է, որ նրանցից 93-ը Հոմսում է զոհվել. այնտեղ փետրվարի 4-ից անընդմեջ գնդակոծությունը չի դադարում: Քաղաքը պաշտպանող ապստամբներն ասում են, որ ամեն րոպե պայթյուններ են հնչում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը  տեղեկացրել է, որ Արաբական պետությունների լիգայի դիտորդները կվերսկսեն իրենց առաքելությունը Սիրիայում, ինչը դադարեցվել  էր հունվարի վերջին երկրում բռնության կտրուկ  բռնկման հետ:

2011-ի մարտից ի վեր, երբ  Սիրիայում զանգվածային ելույթներ սկսեցին նախագահ Ասադի վարչակարգի դեմ,  տարբեր գնահատականների  համաձայն, զոհվել է   5-7 հազար մարդ:

 

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply