Փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական,Արագյուղ-Բուժական ,Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2012 9:33

Փետրվարի 9-ի` ժամը 08.20-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով փակ են նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Աշոցք, Գյումրի Սպիտակ, Գավառ-Սևան ճանապարհահատվածները: Բուք է նաև Դիլիջան-Սևան հատվածում և Մեղրիի լեռնանցքում:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply