1915-ը ցեղասպանություն է. թուրք լրագրող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 8:23

Թուրքական Star-ի լրագրող Էրգուն Բաբահանն անդրադարձել է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննությանը՝ քննադատելով այդ թեմայի շուրջ խոսքի ազատության կեղծ ջատագովներին։

Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ հարցրել է, թե որտե՞ղ էին խոսքի ազատությունից խոսացողները, երբ իրենց հայտարարությունների համար Թուրքիայում դատապարտում էին Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին։

«Հիմա նրանք Արեւմուտքին խոսքի ազատության եւ մարդու իրավունքների դասեր են տալիս։ Ես էլ եմ պաշտպանում այն տեսակետը, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել։  Իթթիհադական (Երիտթուրքերը-խմբ) ավազակախումբը տեղահանության որոշում է կայացրել եւ Արեւմուտքի աչքից հեռու շրջաններում հարյուրհազարավոր մարդկանց մահվան ուղարկել։ Այդ կոտորածը հերքելը հավասար է ֆաշիզմը պաշտպանելու հետ»,-գրել է Էրգուն Բաբահանը։

 

NEWS.am

 

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply