Վաշինգտոնի խորհրդարանը հավանության է արժանացրել միասեռականների ամուսնությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 8:07

Վաշինգտոնի ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին հավանության է արժանացրել օրինագիծը, որով միասեռականներին թույլատրվում է գրանցել իրենց կապը:

«Կողմ»  է քվեարկել 55 օրենսդիրներ, «դեմ»`43-ը: Ավելի վաղ օրենքի նախագիծը հավանության էր արժանացել Վաշինգտոնի սենատում: Սպասում են, որ նահանգի նահանգապետ Քրիստին Գրեգուարը կստորագրի փաստաթուղթն արդեն հաջորդ շաբաթ: Վաշինգտոնը կդառնա Ամերիկայում 7-րդ նահանգը, որտեղ օրինականացրել են միասեռական կապը:

Բացի այդ, փետրվարի 7-ին Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ  դատարանը ընդունել է, որ  Կալիֆոռնիա նահանգում միասեռական կապերը չգրանցելը ոչ սահմանադրական է ու մեծ վնաս է հասցնում ոչ ավանդական սեքսուալ կորղմնորոշում ունեցող քաղաքացիներին:

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply