Բալկաններում սառել է Դանուբ գետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 7:50

Եվրոպական երկրներից արդեն երկու շաբաթ ցրտերը չեն հեռանում: Բալկանյան թերակղզում սառել է  Եվրոպայի`  իր մեծությամբ երկրորդ գետը` Դանուբը: Նավագնացությունը դադարեցված է Ռումինիայում, Բուլղարիայում, Սերբիայում ու Խորվաթիայում: Առատ ձյուն է տեղացել հարավային երկրներում: Ստամբուլում եղանակային պայմանների պատճառով արդեն 70 թռիչք է հետաձգվել:

Իսկ Ադրբեջանում ջերմաստիճանային 40-ամյա  վաղեմության ռեկորդը գերազանցվել  է: Այնքան ցուրտ է, որ ծորակից հոսող ջուրն է անգամ սառել: Ուկրաինայում ցրտերի հետևանքնով մահացել է 150 մարդ: Վոլգոգրադում համընդհանուր պայքար է սկսվել ձյան դեմ: Ճանապարհահատվածները մաքրում են ձնից, սակայն մեկ ժամից դրանք կրկին ձյունածածկ են: Ուժեղ քամին դաշտերից  է ձյունը բերում:

Թե որքան կտևեն եղանակային անակնկալները,  ԱԻՆ-ի աշխատակիցները չգիտեն: Համենայանդեպս, ստույգ գիտեն, որ առաջիկա երեք օրերին եղանակի բարելավում չի սպասվում:

 

 

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply