Ինչպես պետք է դաստիարակել երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2012 7:23

20 տարվա հետազոտությունները հաստատեցին, որ ֆիզիկական ուժը   և հոգեբանական ուժեղ ազդեցությունը երեխաների դաստիարակության գործում երբեք ցանկալի արդյունք չեն տալիս:

Մանիթոբայի համալսարանի ու Արևելյան Օնթարիոյի մանկական հիվանդանոցի հետազոտողները պնդում են, որ ֆիզիկական ուժն ու քննադատությունը երեխաների մոտ գերգրգռվածություն ու ագրեսիա են առաջացնում: Երեխաները, ինչպես և  պետք էր սպասել,  կրկնօրինակում  են ծնողների վարքագիծը:

Մասնավորապես,   դաստիարակության  նման մեթոդների առաջին հետևանքը երեխայի ագրեսիան է  շրջապատի նկատմամբ` ներառյալ իրենց` ծնողների, քրոջ  ու եղբոր նկատմամբ: Իսկ հասուն կյանքում` ամուսինների ու երեխաների հանդեպ. այո, ինչ ցանես` այն էլ  կհնձես:

 

Դիտվել է 3372 անգամ:
Print Friendly

Leave a Reply