Մելքումյանը հաղթեց, իսկ Հակոբյանը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2012 22:13

Մոսկվայի  «Կոսմոս» հյուրանոցում անցկացվող շախմատի «Աերոֆլոտ» փառատոնի  գլխավոր մրցաշարում հենց նոր  ավարտվեց  Իսրայելի ներկայացուցիչ Մաքսիմ Ռոբշտեյնի և Վլադիմիր Հակոբյանի պարտիան: Մեր երկրի ներկայացուցիչը սևերով շատ ջանքեր թափեց, որպեսզի չզիջի: Վերջնախաղում նա փղով պայքարում էր մրցակցի փղի և երկու զինվորի հետ: Ի վերջո, պարտիան փրկել մեր շախմատիստին չհաջողվեց: 78-րդ քայլին Հակոբյանն իրեն պարտված ճանաչեց: Իսկ ահա, Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության հասավ Հնդկաստանի  ներկայացուցիչ Գ. Գոպալի նկատմամբ:Այդ պարտիան ևս անզիջում էր: Մրցակիցները կատարեցին 75 քայլ:

Կայացած երկու տուրից հետո մեր երկու գրոսմայստերներն էլ ունեն 1-ական միավոր:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply