«Վարչապետն իրավունք չունի՞ մտերիմներ ունենալու…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2012 20:48

Գյուղացիներին դիզելային վառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը «Ֆլեշ» ընկերությանը տալն արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում (հատկապես, որ հայտնի է «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ իր մտերմությունը) հարցին Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախ պատասխանեց հարցով. «Վարչապետն իրավունք չունի՞   մտերիմներ ունենալու…»։ Ապա ավելացրեց, որ մնացած այն 6 ընկերությունները, որ վառելիք են մատակարարում Հայաստան, նույնպես իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ են:

Վարչապետը «Ֆլեշ»–ի ընտրությունը բացատրեց նրանով, որ ֆինանսների նախարարությունը հաշվի է առել վերջին 3 ամիսներին բոլոր ընկերությունների առաջարկած գները, և քանի որ  ամենացածր գինն առաջարկել է «Ֆլեշ»-ը՝ նախապատվությունը տրվել է նրան: Բացի այդ, ընկերությունը պարտավորվել է վառելիքն իր միջոցներով հասցնել համայնքներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում ընկերության վրա։

Ինչ վերաբերում է արտոնյալ պայմաններում հայտնվելով` շուկան մոնոպոլիզացնելուն, ապա վարչապետը նման մտավախություն չունի, քանի որ ըստ նրա, գործարքն իրականում ծախսատար է, իսկ շահութաբերության մակարդակն, ընդհանուր գործարքների հետ համեմատած, շատ ցածր: «Այնպես, որ գայթակղությունն այլ ընկերությունների կողմից այդքան էլ մեծ չի»,-ասաց նա:

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply