Ուսանողները հայտնաբերել են պլաստիկը ուտող սունկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 20:19

Պոլիուրեթանը երկար տարիներ համարվել է  չվերամշակվող նյութ: Սակայն վերջերս Յել համալսարանի ուսանողները  Ամազոնում  արշավի ժամանակ հայտնաբերել են սնկեր, որոնք «ուտում» են այդ պլաստիկը:  Նա  պլաստիկը վեր է ածում ածխաջրի նույնիսկ թթվածնի բացակայության դեպքում:

Երիտասարդ գիտնականները Էկվադորի արևադարձային անտառներում գտել են այդ սնկերը, հավաքել են նաև ուրիշ նոր տեսակի բույսեր, հաղորդում է  PhysOrg.com-ը:

Այդ օրինակների հետագա  ուսումնասիրությունը ցույց  են տվել, որ  Pestalotiopsis microspora (այդպես են անվանում հայտնի սունկին) կարող է գոյատևել` սնվելով միայն պոլիուրեթանով: Ընդ որում,  նա դա անում է  անաէրոբ  միջավայրում, այսինքն թթվածնի բացակայությամբ: Պարզվում է , որ սնկերը արտադրում են ֆերմենտ   (սերինային հիդրոլազ), որի օգնությամբ վերամշակվում է պլաստիկը:

Կենսաբաններին հայտնի են այլ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են քայքայել պինդ և հեղուկ պոլիուրեթանը, բայց միայն  P. microspora -ն է կարողանում ապրել միայն այս պլաստիկի հաշվին, Applied and Environmental Microbiolog ամսագրում գրում   են գիտնականները:

Աէրոբային  և անաէրոբային միջավայրերում  գոյություն ունենալու  հնարավորությունը  հետագայում կարող է օգտագործվել աղբանոցներում պոլիուրեթան վերամշակման համար, ինչպես վերջինիս մակերեսին,  այնպես էլ  նրա ներսում, որտեղ թթվածինը բացակայում է:

Դա թույլ կտա  բարելավել երկրագնդի էկոլոգիական վիճակը, քանի որ պոլիուրեթանը  ամենաշատ գործածվող պոլիմերն է և պրակտիկորեն չի քայքայվում  ու կարող է անվերջ գոյատևել:  Նրան կարելի է այրել, բայց այդ  գործընթացը   մեծ քանակությամբ վնասակար և թունավոր նյութեր է  առաջացնում: Այդ ամենը ներթափանցում է  մթնոլորտ:

Այսպիսով ,  P. microspora -ի օգտագործումը  ամենահեռանկարային  մեթոդն է  պլաստիկի դեմ պայքարելու համար:

Այժմ գիտնականները փորձում են նոր միկրոօրգանիզմներ գտնել , որոնք կկարողանան քայքայել տարբեր պոլիմերներ:  TreeHugger գրում է , որ հետազոտություններ են կատարվում` փնտրելու օրգանիզմներ, որոնք կուտեն պոլիստիրոլը:  Այդ պոլիմերի քայքայումը ավելի բարդ խնդիր է:

 

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply