ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Ազգային ժողովում հնչած հարցին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 8, 2012 19:29


Հարց. Ըստ որոշ հրապարակումների, Իսրայելի արտգործնախարար Լիբերմանը ասել է, որ Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը «թե ով է այժմ հիշում հայերի ջարդերը»: Կխնդրեի մեկնաբանություն այս կապակցությամբ:

Պատասխան. Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար:

Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների եւ մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝  նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:

Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են,  որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում  Հոլոքոստ եւ Ցեղասպանություն:

 

 

 

 

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply